
Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Panorama.am-ին լուրը հաստատեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։
«Սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։
Կորյուն Աթոյանը 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին