Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
«Մշակույթը չի կարող հեղափոխությունից ակնկալիքներ ունենալ, հեղափոխությունը պետք է ակնկալիքներ ունենա մշակույթից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալքիներ ունեք հեղափոխությունից՝ մշակույթի ոլորտում։
Նա նշեց, որ ցանկանում է լավատես լինել, բայց դրա համար որևէ հիմք չունի.ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժից որևէ մեկի ծրագրում լուրջ մոտեցում չկար մշակույթի հարցում։
«Ինչո՞ւ պետք է լավատես լինեմ, ի՞նչ հիմքի վրա պետք է լավատես լինեմ, մեծ ակնկալիքներ ունենալ նրանցից, եթե նրանք իրենք մշակույթի նկատմամբ այդ կարգի վերաբերմունք են դրսևորում»,- ասաց Հ. Չարխչյանը։
Նա ընդգծեց, որ մշակույթի նախարարության կամ վարչությանը գործառույթը պետք է մեկը լինի՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակույթի զարգացման համար։
«Ուրիշ ոչ մի բան պետք չէր անել՝ ոչ միջամտել, ոչ կադրեր փոխել, ոչ միջոցառումներ անել։ Պետք չէ այդ ամենը։ Պետք է ստեղծել բարենպաստ միջավայր և այդ միջավայրում մշակույթն ինքն իրեն կզարգանա այնպես, ինչպես չեք էլ կարող պատկերացնել։ Առայժմ գոնե վերջին տասնամյակների ընթացքում նման միջավայր երբեք չի եղել։ Եթե այս երկրում այսինչ-այսինչյանի տիկինը պետք է ոտքը ոտքին գցած նստի ու որոշի, թե որն է մշակութային արժեք, որը ոչ, մշակույթի որ գործիչն է ավելի կարևոր, պարգևների արժանի, այդ երկրում ոչ մի լավ բան երբևէ չի կարող տեղի ունեալ։ Այս հոռի բարքերը պետք է վերացնենք։ Մշակույթն ինքն է որոշում երկրի դիմագիծը, երկրի շարժման ուղղությունը։ Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար, որովհետև եթե այն անվտանգությունն է ապահովում, մենք էլ հոգևոր անվտանգությունը չէ պետք է ապահովենք։ Նույն աստիճանի վրա պետք է դնենք այդ ամեն ինչը։ Երբ կգա դրա գիտակցումը, մենք կունենաք հրաշալի արդյունք»,- ասաց Հ. Չարխչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան
- Ժամանակակից գրականության մեջ Երևանի ամբողջական կերպար դժվար է գտնել. Հ.Չարխչյան
- Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին