Ազգային անվտանգության համակարգը պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից է. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում:
Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը: Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին:
Պետությունն այսուհետ ևս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան