«Արսենալը» պարզում է, թե ով է Դելե Ալիի գլխին շիշ նետել
Լոնդոնյան «Արսենալը» հայտնել է, որ տեսահսկողության կադրերի միջոցով նույնականացրել են, թե ինչպիսի տեսք ունի կասկածյալը, ով պլաստիկե շիշ է նետել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի գլխին անգլիական լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի հանդիպման ժամանակ։
Հանդիպումը կայացել է նախօրեին «Արսենալի» մարզադաշտում, որն ավարտվել է «Տոտենհեմի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Դեպքը տեղի է ունեցել խաղի 73-րդ րոպեին։ Նետված շշին ի պատասխան՝ «Տոտենհեմի» երկրորդ գոլի հեղինակ Ալին մատներով ցույց է տվել խաղի հաշիվը` 2:0:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Արսենալի» հայտարարության մեջ նշված է, որ կադրերում երևում է, թե ինչպես է կասկածյալը շիշը նետել Ալիի ուղղությամբ և հետո լքել է մարզադաշտը։ Ակումբը նշում է, որ կապ են պահում լոնդոնյան ոստիկանության հետ և շարունակվում է հետաքննությունը հանցագործին գտնելու համար։
«Մենք պատասխանատվություն չենք կրում մեկ մարդու գործողությունների համար, բայց ներողություն ենք խնդրում Դելե Ալիից և «Տոտենհեմում» բոլորից այդ միջադեպի համար»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան