Երուսաղեմում կցուցադրեն կողոպտիչներից փրկած արտեֆակտեր
Կողոպտիչներից փրկած հնագիտական արժեքավոր գտածոներն առաջին անգամ կցուցադրվեն Երուսաղեմի աստվածաշնչյան երկրների թանգարանում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, արտասովոր ցուցադրությանը ներկայացված կլինեն պատմության համար կարևոր բազմաթիվ առարկաներ, որոնք փրկվել են կողոպտիչներից ու հնագույն իրերի չարտոնագրված վաճառողներից:
Տասնամյակների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել է ավելի քան 40 հազար գողացված արտեֆակտ: Հավաքածուն ներառում է տասնյակ հազարավոր կերամիկական և քարե անոթներ, արձանիկներ, կավե ցուցանակներ, մետաղադրամներ և այլ իրեր, որոնք անգնահատելի արժեք են տվյալ տարածքում հնագույն շրջանի կյանքը պատկերացնելու համար: