Ոստիկանությունը ևս միացել է Սևանում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումներին
ՀՀ ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտեվորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու է «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ, կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում:
«Միջոցառումների անցկացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու են ու ենթարկվեն պատասխանատվության»,- հայտնում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում. ԲՆ
- Մալաթիա-Սեբաստիայի շուկաներում 252 հատ «սիգ» տեսակի ձուկ է առգրավվել
- Վերացող սիգը, օրեցօր շատացող ձկնավաճառներն ու չաշխատող արգելքները. ի՞նչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում