ՌԴ նախագահ Պուտինը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին. ոչինչ չի փլուզվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան ընտրություններից հետո վերականգնելու Երևանի հետ հարաբերությունները։
ՌԴ նախագահը չի կարծում, որ հարաբերությունները պետք է վերականգնել, Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է և ՀԱՊԿ անդամ։
Այդ պատճառով, Պուտինի խոսքով, պետք է զարգացնել տարիներով կառուցված հարաբերությունները։
«Իսկ ի՞նչ է նշանակում վերականգնել։ Փլուզված ոչինչ չկա, որը վերականգնել կպահանջի։ Հայաստանի հետ մենք հարթ հարաբերություններ ունենք, նա տարածաշրջանում և աշխարհում մեր ռազմավարական գործընկերն է՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր։ Հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենամոտ դաշնակիցն է։ Այդպես է եղել պատմականորեն, այդպես է հիմա և հույս ունեմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է Պուտինը։