ՀՊՏՀ-ի նոր ռեկտորի պաշտոնակատարը վստահեցրել է՝ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում
Քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին՝ վստահեցնելով, որ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան