Բնապահպան. Թռչունների անկումը էկոլոգիական վատ վիճակի ցուցանիշ է
Երևանում թռչունների անկումը խոսում է էկոլոգիական վատ վիճակի մասին։ Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։
«Էկոլոգիական վիճակը կարող է ազդել այլ երևույթների վրա։ Թռչունների անկումն էլ իր հերթին կբերի այլ հետևանքների, բայց դրա մասին ավելի լավ կխոսեն թռչնաբանները»,-ասաց նա։
«Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդհանրապես թռչունների անկման հավանական պատճառններ նշեց՝ թունավորում, կլիմայի փոփոխություն, կերի պակաս, մագնիսական դաշտ, հիվանդություն։
Հիշեցնենք, անկման հստակ պատճառը պարզելու համար սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լաբորատոր փորձաքննություն է իրականացնում։
«Առավել հավանական պատճառը պանդեմիան է, համաճարակը, որը շատ արագ տարածվում է։ Չի բացառվում, որ թռչնի գրիպ լինի։ Բայց ես այս պահին չեմ ցանկանում ենթադրություններ անել, պանիկա չառաջանա, մշտապես կապի մեջ ենք քաղաքացիների ու տեսչական մարմնի հետ»,-ասաց Ադամյանը։
Նրա խոսքով, քաղաքացիներն անընդհատ անկած թռչունների լուսանկարներ են ուղարկում, սատկում են ոչ միայն կաչաղակներ, նաև աղավնիներ ու այլ տեսակներ։
Մարզերից էլ ահազանգեր ստացել են ընտանի թռչունների անկումների մասին։
«Մեկը մյուսի հետ կարող է կապ ունենալ։ Բայց այս պարագակում էլ հստակ պնդել չեմ կարող»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը։
Նա պատճառներից բացառում է կերի պակասը, մագնիսական հզոր դաշտի առկայությունը, թունավորումն էլ քիչ հավանական է համարում, քանի որ անկումները Երևանի տարբեր հատվածում են։
«Սպասենք պաշտոնական պատասխանին»,-ասաց Ադամյանը։
Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ լաբորատոր փարձաքննության պատասխանները պարզ կլինեն վաղը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան