Ռուսական գազի գնի հետ կապված որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին. Վարագ Սիսեռյան
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում է գազի գնի հետ կապված հրապարակումներին։
«Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վարագ Սիսեռյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Ռռուսական գազը Հայաստանին տրամադրվում է 150 ԱՄՆ դոլարով՝ 1 հազար խոր. մետրի համար:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ դեռևս շարունակվում են գազի սակագնի շուրջ բանակցությունները: Նա վստահեցրել էր, 2019 թ-ի հունվարի 1-ից գազի սակագինը կպահպանվի, եթե բանակցությունները ավարտված չլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական հարաբերությունների առաջին փորձաքարը լինելու է գազի սակագինը. քաղաքագետ
- Մինչև բանակցությունների ավարտը գազի սակագինը կպահպանվի. Գարեգին Բաղրամյան
- Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
- Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
- Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին