Փոխվել է Անդրեյ Տալալաևի պատժամիջոցի չափը
Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ:
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա նյութերը և ուսումնասիրելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգերով նման արարքների համար սահմանված պատասխանատվության չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված խախտումը, մասնավորապես, թույլ է տվել խաղը սպասարկող մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող արտահայտություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անդրեյ Տալալաևն առաջին անգամ է վերը նշված կետով սահմանված արարք կատարել և նրա արարքը ծանրացնող այլ հանգամանքներ չկան, միաձայն որոշել է «Փյունիկ» ՖԱ բողոքը բավարարել մասնակի՝ Անդրեյ Տալալաևի որակազրկման ժամկետը փոփոխել և այն սահմանել մինչև 31.03.2019-ը»:
Հարակից հրապարակումներ`
- «Փյունիկ» ՖԱ. «ՀՖՖ կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ»
- Անդրեյ Տալալաևը 6 ամսով որակազրկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան