Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության՝ դատարանը մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի դատարանին հայտնած բացարկը մերժվել է:
Հիշեցնենք, որ ներկայացվել է հայցադիմում՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին:
Փաստաբանական թիմից հայտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, գտել է, որ բացարակի վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը ենթակա է մերժման:
Գործով դատաքննության ավարատ է հայտարարվել, իսկ վճիռը կհրապարակվի 2019 թվականի հունվարի 18֊ին:
Ըստ ներկայացված հայցադիմումի՝ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
2018 թվականի հունիսի 28-ին նույն լրատվամիջոցում հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:
Հայցվոր կողմը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել 2.000.000 դրամի չափով փոխհատուցում:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբանը՝ Փաշինյանին. Լուկաշենկոն Ձեր մասին խոսում է այն տոնով, որով Դուք՝ Ձեզ դուր չեկածների հասցեին
- Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
- Հավաք Հանրապետության հրապարակում. Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, նշանակում է, որ դատարան գոյություն չունի
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան