Հայաստանը Forbes-ի՝ բիզնես վարելու համար լավագույն երկրների ցուցակում
Forbes ամսագիրը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների (Best Countries for Business) 2019 թվականի վարկանշային աղյուսակը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ամսագիրը նշել է, որ նույնիսկ Brexit-ի մշուշոտ ապագան չի խանգարել Մեծ Բրիտանիային գլխավորել ցուցակը։ Ցանկում ընդգրկված է 161 երկիր:
Երկրորդ տեղում է Շվեդիան, այնուհետև՝ Հոնկոնգ, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Շվեյցարիան:
Հայաստանն աղյուսակում 81-րդն է ՀՆԱ-ի ցուցանիշի 7,5 տոկոս աճով, իսկ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 3900 դոլար:
Ռուսաստանը ցուցակում 55-րդ տեղում է։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 44-րդ տեղում է, Թուրքիան՝ 57-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ։
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել 15 տարբեր ցուցանիշներ՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, շուկայի չափ, քաղաքական ռիսկեր, կենսամակարդակ, աշխատուժի որակ, առևտրային և ֆինանսական ազատություն, բյուրոկրատիայի մակարդակ, ներդրումային պաշտպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Կոշիկ, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն. Բիզնես Արմենիա
- Բիզնես Արմենիա. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է
- Քննարկում. Ինչքան պարզ հարկային քաղաքականություն, այնքան լավ` փոքր բիզնեսի համար
- «Բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է ամիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները»
- Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
- «Բիզնես Արմենիա»-ն նախատեսում է այս տարի ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 45 մլն դոլարի
- Բիզնես Արմենիայի աջակցությամբ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն
- Հայաստանում բիզնես միջավայրը գնալով դառնում է ավելի բարենպաստ ներդրումների համար. Փաշինյան