Իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ. Քաղաքագետ
«Պետք է ուսումնասիրել Ռուսաստանում աշխատող պետական ինստիտուտները, որ հասկանալի լինի, թե ում հետ ենք գործընկերություն անում»,- «Արտաքին քաղաքական խնդիրներ․ հայ-ռուսական հարաբերություններ» թեմայով քննարկմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով, գուցե ՌԴ-ում վերջնական որոշողը մեկ մարդ է, բայց առնվազն այդ մարդը ստանում է տեղեկատվությաւն տարբեր աղբյուրներից և պետք է կարողանալ բոլոր աղբյուրների հետ հավասար աշխատել. «Այսօր գտնվելով տեղեկատվական պատերազմի դարում, ունենք բացթողումներ։ Պետք է կարողանանք կարգավորել։ Ունեցել ենք փոփոխություններ, բայց մի բան պետք է գիտակցենք, որ եթե ճիշտ ձևով չբացատրենք փոփոխությունները, ինձ թվում է միշտ էլ լինելու են անհասկացողության խնդիրներ»։
Նա նշեց, որ բանակցություններով կարելի է հասնել ամեն ինչի, պետք է գնալ, ներկայացնել, խոսել, բանակցել, օգտագործել բոլոր մեխանիզմները։
Թ. Պողոսյանի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմ չկա, երեկվա ասուլիսում Վ. Պուտինն անկեղծ էր ասում. «Չմոռանանք, որ միայն մեր շահերից չի բխում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, այլև Ռուսաստանի»։
Քննարկմանը ներկա քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ բնական է՝ մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում ականատես են եղել, որ գոնե միջին օղակներում կամ իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ։
«Այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն։ Եթե այդ խնդիրների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում, ռուսական կողմը պարբերաբար տարբեր ձևաչափերով բարձրաձայնում է։ Եթե առաջին դեմքերի միջև կա փոխըմբռնում, ընկալում, վստահություն, մի փոքր ավելի ներքև, տարբեր ուղղություններով վստահության բացակայություն կա հայ գործընկերների նկատմամբ։ Այս ուղղությամբ պետք է աշխատի վարչապետը, որպեսզի իր թիմակիցները նույնպես Ռուսաստանում կարողանան այնպես գործել, ինչպես ինքն է գործում՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում շփվեն, հանդիպեն»,- ասաց նա։
Ս. Սարգսյանի խոսքով, Հայաստանում Վաշինգտոնն ընդհանրապես միջամտություն չունի, ամերիկյան քաղաքականությունն այս տարածաշրջանում ընդհանրապես շատ պասիվ է. «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը Հայաստանում ինչ- որ ակտիվ գործողություններ է իրականացնում, որը կարող է Ռուսաստանին նյարդայնացնել»։
Ինչ վերաբերում է գազի գնին, Ս. Սարգսյանը կարծում է, որ այդուհանդերձ, գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու. «Եթե նախորդ տարիներին նայենք, թե ինչպես էր տեղի ունենում այդ գործընթացը, սովորաբար, Հայաստանի համար գազի գինը թանկանում էր ձմռան սեզոնից հետո, թանկացումից առաջ Հայաստանի ղեկավարները գնում էին Մոսկվա, որոշում էր կայացվում 2-3 ամսով հետաձգել գազի թանկացումը։ Չեմ բացառում, որ սա կրկնվող սցենար է. վարչապետը մի քանի օրից կմեկնի Մոսկվա, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ կխնդրի գազի գնի վերանայում կամ ժամկետների հետաձգում։ Արդյոք ռուսական կողմը կհամաձայնվի, թե ոչ, դժվարանում եմ ասել»։
Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է սովորել նաև նախկինում եղած պրակտիկայից. «Գիտեինք, որ պայմանագիրն ավարտվելու է։ Հասկանալի է, որ դիմացինն ինչ-որ առաջարկ է անում։ Առաջարկը կլինի՝ նույնն ենք շարունակում, բարձրացնում ենք կամ իջեցնում։ Երեք առաջարկն էլ ունեն հիմք՝ առաջարկվող կողմի շահերն են։ Մենք ունենք մեր շահերը։ Հիմա գնալու են բանակցություններ, բանակցություններ են շահերի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահ Պուտինը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին. ոչինչ չի փլուզվել
- Հայ-ռուսական հարաբերությունների առաջին փորձաքարը լինելու է գազի սակագինը. քաղաքագետ
- ՀՀ նախագահ. Հայ-ռուսական հարաբերությունները թարմացման կարիք ունեն
- Ռոբերտ Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն
- Զատուլինը հայ-ռուսական կապերն ամրապնդելու նոր նախաձեռնություն ունի
- Հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է ավարտված համարել. Փաշինյան
- Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են աննախադեպ բարձր մակարդակի
- Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են
- Ալեն Սիմոնյան. Հայ-ռուսական հարաբերություն ոչ թե լարվածություն կա, այլ զգուշավորություն
- Փորձագետ. Հայ-ռուսական հարաբերությունների վերջին խնդիրների պատճառով ՀՀ մանևրելու դաշտը նեղացել է. «168 Ժամ»
- Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն ամեն գնով պետք է թուլացնել. Սուրեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է