Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները. Զարուհի Մուրադյան
«Չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս արտահանման աճ է արձանագրվել»,- այս մասին նշել է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նախօրեին կայացած հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում:
Գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:
Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։ Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում, իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական գինի և թունդ խմիչքներ արտադրող ընկերությունները կմտնեն չինական շուկա
- Երբ վերադառնամ Լեհաստան, կցանկանամ խանութներում հայկական պանիր, գինի գտնել. Սվիտալսկի
- Գինեգործության լիդերները տպավորվել են հայկական գինիով ու կոնյակով. Փաշինյան