Էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, և պետությունը այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա և գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: