Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվել է «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի շրջանակներում ինը դեսպանատների ներկայացուցիչների օգնությամբ մասնակիցները կպատրաստեն տարբեր երկրների Սուրբ Ծննդյան ավանդական զարդեր և դրանցով կզարդարեն Աշխարհի տոնածառը՝ այդպիսով ծանոթանալով տարբեր մշակույթներում առկա Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ծրագիրը տեղի կունենա ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:
«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն ինը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին ներգրավված են տարբեր երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցիչների հետ համագործակցությունը խթանելու է երեխաների՝ տարբեր մշակույթների հետ շփման փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար, ինչպես նաև մասնակից երկրների դեսպանատներին», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Մենք միշտ ուրախ ենք աջակցել մեր գործընկեր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառման անցկացմանը՝ մեր երեխաներին ամանորյա հրաշք պարգևելու համար։ Հատկապես ուրախալի է, որ տոնի ընթացքում մեր փոքրիկները նաև ծանոթանում են համաշխարհային մշակույթի հետ և նոր գիտելիքներ են ձեռք բերում։ Սա կիրթ և զարգացած սերունդ ունենալու կարևոր նախադրյալ է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմը ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
- Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
- Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան