Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել, նրանք դժգոհ են կառավարության նախաձեռնությանից, ըստ որի մշակույթի նախարարությունը վերանում է և միանում այլ նախարարությունների։
Աշխատակիցները հայտարարեցինք, որ այսօրվանից գործադուլ են անում, պայքարելու են մինչև վերջ։
«Գալու ենք այստեղ ու չենք մտնելու»,- ասաց նախարարության աշխատակիցը։
Նրանք դիմում են պատրաստել ուղղված վարչապետին՝ ներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց։ Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ասաց, որ աշխատակիցների հետ որևէ մեկը չի քննարկել նախարարության օպտիմալացման հարցը։
Մեկ այլ աշխատակից ասաց, որ երեկ էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, ըստ որի մինչև հունվարի 1-ը մշակույթի նախարարությունը մի մասով միանում է կրթության նախարարությանը, մի մասով՝ քաղաքաշինության կոմիտեին։
«Մենք վրդովված ենք, ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել։ Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել»,- նշեց աշխատակիցներից մեկը։
Ասացին, որ երեկ հանդիպել են նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ, որն ասել է, որ միանալու դեպքում որևէ մեկն աշխատատեղը չի կորցնելու։
«Թող մնա փոքր նախարարություն, կրճատվեն տեղեր, բայց գոնե...»,- նշում են աշխատակիցները։
«Մեր պայքարը նրանում է, որ մշակույթի նախարարությունը պետք է զերծ լինի քաղաքական բոլոր վայրիվերումներից, պետք է հզորացնել, տալ վերահսկողական լծակներ»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Նրանք ընդգծում են, որ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց ունենալը։
Մշակույթի նախարարության աշխատակիցներին միացան նաև Սփյուռքի նախարարարությունից, քանի վրա նրանց վրա ևս տարածվում է կառավարության նախաձեռնությունը։
10։55
Ակցիայի մասնակիցները շարժվեցին կառավարության շենք։ Նրանք այնտեղ իրենց նամակը փոխանցեցին կառավարության նամակների բաժնի ներկայացուցչին։
«Մշակույթի նախարարության պահպանությանը և ոչ միավորմանը, բաժանմանը, լուծարմանը տարբեր գերատեսչությունների։ Չենք եկել մեր աթոռի համար, ուղղակի խնդրում ենք Հայաստանի նման երկրում, որը դարեր շարունակ ապրել է այս մշակույթով, նման կառույցը պաշտպանության նախարարության նման հույժ կարևոր է։ Եկեք ուժեղացնենք։ Խնդրում ենք՝ նախագիծը հետ կանչել, վերանայել։ Խնդրում ենք երկուշաբթի առավոտյան պատասխան տրվի։ Հանդիպում ենք պահանջում պարոն վարչապետի հետ։ Շտապ է, կարևոր է, որովհետև հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ»,- ասաց աշխատակիցների մեկը։
Նրանք նաև զգուշացրեցին, որ եթե պատասխան չտրվի իրենց, պատրաստ են նստացույց անել, նույնիսկ տոնական օրերին ակցիաները շարունակել։
Այնուհետև նրանք վերադարձան աշխատանքի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան