ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Նա հրապարակային կերպով աջակցություն է հայտնել Ստանիսլավ Զասի նշանակմանը՝ ստորագրելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։
Զասն արդեն իսկ եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նշված երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել բելառուսցի թեկնածուին։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին