Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն ասաց. «Հետո, հետո, հետո»։ Մ. Գրիգորյանն արագ նստեց մեքենան ու հեռացավ։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
- Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը