Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Այս տարի ևս տոնածառի լույսերը վառեց քաղաքապետը: Հայկ Մարությանի հետ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Մինչ լույսերի վառելը՝ համերգ-ներկայացում էր հրապարակում։
35 մետր բարձրություն ունեցող եղևնին արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերի հավաքածուն արժի 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ։
Նշենք, որ երեկ վառվել են նաև Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գլխավոր եղևնու բարձրությունը 27 մետր է:
Միջոցառմանը հաջորդեց հրավառությունն ու տոնական համերգը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամը խնդրում է բացել տոնածառի գնման ֆինանսավորման աղբյուրը
- Բաբկեն Պիպոյան. Տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ
- Գյումրիի տոնածառն այս տարի փոփոխված կլինի
- Դավիթ Խաչատրյան. Տարեկան 25 մլն դրամ է ծախսվել հին տոնածառի եղևնիների ձեռքբերման համար
- Ի՞նչ կարելի էր անել նոր տոնածառի համար ծախսված 71 մլն դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները