Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։
Վերջինիս Լուկաշենկոյին տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին։ Նրանք պետք է համաձայնեցնեին Զասի՝ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում թկնածությունը։ Նշանակման նման ձևն առաջարկվել էր Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ։
Զասն արդեն իսկ եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նշված երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել բելառուսցի թեկնածուին։ Լուկաշենկոն ևս հրապարակային կերպով աջակցություն է հայտնել Ստանիսլավ Զասի նշանակմանը՝ ստորագրելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Բելառուսը մեկ թեկնածու չէ, որ ունի։ Սակայն ես կանգ եմ առել Զասի առաջադրման վրա, որպեսզի ցույց տանք, որ վաղուց ժամանակն է նախկին պաշտոնաթող գեներալների նշանակումից անցում կատարել դեպի գործող, երիտասարդ և հեռանկարային գեներալների նշանակում։ Ավելին, մենք նշանակել ենք պաշտոնաթող գեներալների, որոնք վաղուց հեռացել են մարտական ծառայութնունից և քաղաքականությունից, իսկ սա, ամեն դեպքում, ռազմաքաղաքական կազմակերպություն է»,- պարզաբանել է Բելառուսի նախագահը։
Նա Զասի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի գործունեությնա և տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
«Տրվել են մի քանի հանձնարարություններ։ Ընդհանուր անվտանգության ամրապնդման համար ժամանակը կոնկրետ պրակտիկ քայլեր է պահանջում»,- նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Ստանիսլավ Զասը։
Բացի այդ, Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել Աստանայում նոյեմբերին կազմակերպության գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա։ Մանսնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատել էին ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների իրավական ձևակերպման կետը։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
- Քաղաքագետ. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից Փաշինյանին չշնորհավորելը կապված է Քոչարյանի ձերբակալման հետ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին