Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հավաստմամբ՝ տեխնիկական պատճառներով դեռ մեկուսարանում է գտնվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամիրյանը նշել է, որ դատարանը որոշում է կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Հարցին՝ թե նա խոսե՞լ է արդյոք Մանվել Գրիգորյանի հետ և ինչ վիճակում է նրա առողջությունը, Մանվել Գրիգորյանի կինը ասաց, որ չի կարող այդ հարցերին պատասխանել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին