Huawei-ի գործը կարող է բերել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմի. Bloomberg
Huawei-ի ֆինասական տնօրենի գործը կարող է բաժանել ԱՄՆ-ին և Չինաստանին, ինչպես նաև անդրադառնալ ժողովուրդների հարաբերությունների վրա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ-ի պահանջով Կանադայում ձերբակալվել էր Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մե Վանչժոուն։ Դեկտեմբերի 10-ին էլ Չինաստանում ձերբակալվել էին կանադացի նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգը և Կանադայի քաղաքացի Մայքլ Սվափորին։ Արդեն դեկտեմբերի 12-ին կանադական դատարանը որոշել էր գրավով ազատ արձակել Huawei-ի ֆինանսական տնօրենին։
Ձերբակալություններն ամենավտանգավոր իրադարձություններն են, որոնք կարող էին տեղի ունենալ Վաշինգտոնի և Պեկինի ուժեղացող առճակատմաբն պայմաններում։ Իրադարձությունները, որոնք սկսվել էին որպես ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմ, այնուհետ ձեռք էին բերել տեխնոլոգիաների վրա վերահսկողության պայքարի ձևաչափ, իսկ այժմ էլ կարող են վերածվել իրար դեմ պատերազմի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան