Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում 1 մլն 440 հազար դրամի փոփոխության մասին նախագիծը։
«Նախատեսվում է բյուջեի ծախսային և եկամտային համաչափ նվազեցում։ Եկամուտների գումարը նվազեցնել 1,440,780.4 հազար դրամով և ծախսերի գումարը նվազեցնել 1,440,780.4 հազար դրամով: Հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերի վերանայումներին»,- ներկայացրեց նա։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը նկատեց, թե չկան հիմնավորումներ, թե ինչու են կրճատվել որոշ վարկային միջոցներ, դրամաշնորհներ։
Փոխքաղաքապետը պատասխանեց. «Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին։ Սրանց մեջ մտնում են հիմնականում շինարարության, տրանսպորտի ոլորտներին»։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
- Երևանի բյուջեն հետընթաց է նույնիսկ 2018թ-ի բյուջեի համեմատ. «Լույս» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան