Հասարակություն 18:11 21/12/2018 Հայաստան

Բացառելու ենք գումարների փոշիացումը, թույլ չենք տալու գումարներ գրպանել. Հայկ Մարության

«Ըստ պայմանագրի՝ Երևանում ձնամաքրման աշխատանքները նույնպես կատարում է «Սանիտեք» ընկերությունը։ Այս ամենը մենք որպես ժառանգություն ենք ստացել նախորդ իշխանություններից։ Այս ժառանգությունը մենք ստացել ենք, և այս պահին փորձում ենք շտկել իրավիճակը՝ թե աղբահանության, թե ձյան մաքրման մասով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք քաղաքապետարանն առաջին ձյանը և արդյոք առաջին ձյան տեղալով խնդիրներ չեն ծագի։

«Մենք արդեն այցելել ենք «Սանիտեք» ընկերութուն, ստուգել, թե ինչ վիճակում է իրենց տեխնիկան, արդյոք ունեն աղի բավականաչափ կուտակված քանակ, և արդյոք աշխատուժը կբավարարի, թե ոչ։ Կարող եմ վստահեցնել, որ տեխնիկայի այն քանակը, որն անհրաժեշտ է Երևան քաղաքը լիարժեք կերպով սպասարկելու համար, ընկերությունը չունի։ Մենք բանակցել ենք «Սանիտեքի» հետ, որպեսզի նա ունենա ենթակապալառուներ, որոնք իրենց վրա կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։ Մենք բանակցել ենք նաև տարբեր ճանշինների հետ, որ իրենց տեխնիկան վարձակալությամբ տրամադրեն «Սանիտեքին»։ Հույս ունեմ, որ ունենալով տեխնիկայի այս ամբողջ քանակը՝ կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,- ասաց քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշեց՝ ամեն ինչ արվելու է՝ օգնելու «Սանիտեքին», սակայն ավագանու ուժերը սահմանափակ են, բյուջեում գումարներ չկան։ Այն, ինչն արվելու է, արվելու է էնտուզիազմի հաշվին։

«Չեն լինելու ընտրովի ձնամաքրման աշխատանքներ։ Եթե նախկինում  մաքրվում էր որևէ պաշտոնյայի տան դիմացը կամ այն դպրոցը, ուր հաճախում էին նրան երեխաները, մենք նման բաները բացառում ենք։ Շեղումներ չեն լինելու»,- հավաստիացրեց քաղաքապետը։

Բացօթյա առևտրի մասին

Անդրադառնալով բացօթյա առևտրի թեմային՝ Հայկ Մարությանը նշեց, որ ինքը մշտապես շրջում է Երևանի փողոցներով, քաջատեղյակ է խնդրին։

«Ինձ մոտենում են երկու կողմի քաղաքացիներին էլ։ Մի կողմը պահանջում է, որ ապօրինի առևտուր չիրականացվի, մյուս կողմը՝ հենց առևտուր անողները, ասում են, որ տուն են պահում և հանապազօրյա հաց վաստակում։ Մենք, այնուամենայնիվ, պետք է օրինականությունը պահենք։ Հունվարի 1-ից ապօրինի առևտրին մոտեցումը շատ ավելի խիստ է լինելու։ Մինիմումի ենք հասցնելու։ Ցավոք, մարդիկ հեղափոխությունը կապում են են ամենաթողության հետ։ Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլ նաև բացատրելով, ինչը մեզնից մի փոքր ժամանակ է պահանջում»,- հավաստիացրեց Երևանի քաղաքապետը։

Տրանսպորտի մասին

Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտին՝ Հայկ Մարությանը նշեց, որ շատ հաճախ օգտվում է մետրոյից, երբեմն նաև ավտոբուս և երթուղային է նստում։

«Ասում եմ, որ բարեփոխելու ենք և բարեփոխում ենք։ Նորից պետք է ասեմ. մենք ժառանգություն ենք ստացել տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է։ Երթուղային տաքսիներն իրենց մաշվածության մասով եզրին են հասել։ Նախորդ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ փոխելու են տրանսպորտային ցանցը, բայց նրանք ուղղակի ոչ միայն ճիշտ չեն իրազեկել, այլև տնտեսավարողներին մեսիջ են տվել, որ փոխելու են, և այդ մարդիկ ոչ մի լումա չեն ներդրել իրենց տրանսպորտային միջոցների մեջ։ Սա մեզ «նվեր» են արել նախկին իշխանությունները։ Այն խոստումները, որոնք նրանք ասել և չեն իրականացրել, մենք ասում ենք և իրականացնելու ենք։ Ամբողջական ցանցը փոխելու համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք»,- հավաստիացրեց քաղաքապետը։

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ առաջիկայում՝ արդեն հունվար-փետրվար ամիսներին, սպասում են բրիտանական մի ընկերության չափումներին, ինչից հետո կկարողանա նախաձեռնել տրանսպորտային ցանցի փոփոխոխությունը։

Աղբահանության մասին

«Մենք մնում ենք այն համոզմունքին, որ Երևանը պետք է առնվազն երկու օպերատոր ունենա, եթե ոչ՝ երեք կամ չորս։ «Սանիտեքն» ունի մեքենաների պակաս։ Իրենք գիշեր-ցերեկ են աշխատում, որովհետև մենք ենք իրենց ստիպում։ Մենք հորդորել ենք, որ ենթակապալառուներ վերցնեն, ինքնուրույն չեն կարողանում անել։ Մեղավորը բնականաբար «Սանիտեքն» է, բայց մեղադրում եմ նաև հին իշխանություններին, որ մեկ ընկերության  են թույլ տվել աղբահանությամբ զբաղվել»,- ասաց Հայկ Մարությանը։

Հարցին՝ ի՞նչն է հիմա խանգարում նախաձեռնել երկրորդ օպերատորի մուտքը՝ քաղաքապետը նշեց, որ առաջինը հենց «Սանիտեքը» շահագրգռված չէ նմանօրինակ երկրորդ ընկերության մուտքով։

«Չեմ ուզում շատ չակերտներ բացել, որովհետև դա կխանգարի բանակցություններին, բայց հավատացնում եմ, որ իրենց հետ շատ երկար աշխատելուց հետո հասել ենք նրան, որ իրենք ասեցին, որ կզրուցեն իրենց մի քանի սեփանակատերերի հետ և կսկսեն մտածել երկրորդ օպերատորի մասին։ Սա լավ է նրանով, որ մենք չենք գնում դատական պրոցեսով, այլ իրենք ինքնակամ համաձայնում են գալ այս կետին»,- ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքի բյուջեի մասին

Երևանի քաղաքապետը հավաստիացրեց՝ իրենց գլխավոր նպատակը եղած գումարներն առավելագույնս արդյունավետ ծախսելն է։  «Նույն աշխատանքը կատարվելու է՝ ավելի ցածր գնով։ Մենք բացառելու ենք գումարների փոշիացումը, մենք փորձելու ենք հասկանալ՝ ինչպես է ծախսվելու յուրաքանչյուր լուման, և եթե որևէ համատիրություն «արանքում» ցանկանա համայնքի հաշվին գումար գրպանել, մենք դա թույլ չենք տալու»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Անդրադառնոլով գործուղումների թեմային՝ նա հավաստիացրեց, որ անձամբ ինքը շահագրգռված չէ ինչ-որ տեղ մեկնել, քանի որ այստեղ բազմաթիվ գործեր ունի, աշխատանքի գալիս է առավոտյան ժամը 8։00-9։00-ին և տուն գնում գիշերվա ժամը 1։00-ին։
«Անկախ ամեն ինչից՝ փետրվարին մենք բյուջեում ուղղումներ ենք ունենալու»,- ամփոփեց քաղաքապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}