«Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
«Հրապարակ»-գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ:
Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:
ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն և´ իրենք, և´ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:
Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները