Մեդվեդևան անհաջող ելույթ ունեցավ Ռուսաստանի առաջնությունում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան մասնակցում է Սարանսկում ընթացող մարզաձևի աշխարհի առաջնությանը: Աշխարհի կրկնակի չեմպիոնուհին բավական անհաջող կատարեց կարճ ծրագիրը, երկու անգամ վայր ընկավ, վաստակեց 62,24 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը:
Մարզուհին Կանադա տեղափոխվելուց և Բրայան Օրսերի մոտ մարզվելուց հետո դեռ չի կարողանում արդյունքներ գրանցել: Էթերի Տուտբերիձեի հետ աշխատանքը դադարեցնելուց հետո Եվգենյան հայտարարել էր, որ ամեն ինչ իր համար նոր է սկսվում, սակայն նոր մասնագետի հետ աշխատանքի արդյունքները դեռևս նկատելի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան