Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:
Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում և ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաև հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին:
Այնուհետև ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ստացել դիտարկել հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին և առանձնահատկություններին:
Երեխաների հետ զրույցում Ռալֆ Յիրիկյանը պատմել է հաջողության իր բանաձևի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել միշտ ձգտել ավելիին և կարևորել փորձի փոխանակումն ու շփումը: Գործարարը խրախուսել է մասնակիցներին երբևէ չխուսափել որևէ աշխատանքից, ջանալ դրանից գիտելիք և հմտություններ ձեռք բերել. «Երբեք մի խորշիր «սև» աշխատանքից, եթե դա քո պարտականությունն է: Ցանկացած աշխատանք պահանջում է հմտություն: Աշխատանքը ջանք է, որ արժանի է հարգանքի: Վաղը դու կկարողանաս գնահատել այդ աշխատանքի արդյունավետությունն ու այդ աշխատողին, միայն եթե դու այսօր ինքդ կատարես այդ աշխատանքը՝ ինքնուրույն»:
Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. սմարթֆոն գնելիս ստացեք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն
- Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է. ՎիվաՍել-ՄՏՍ
- Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ. ՎիվաՍել-ՄՏՍ
- «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ
- Շահավետ առաջարկ Սև ուրբաթի շրջանակներում. ՎիվաՍել-ՄՏՍ
- Սև ուրբաթ. առցանց գնումներ և իրական անակնկալներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Գլոբբինգ»-ի սպասարկման կենտրոններում