Ավագանու անդամը խնդրում է բացել տոնածառի գնման ֆինանսավորման աղբյուրը
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում որոշվեց, որ Երևանի ավագանին որպես նվիրատվություն է ընդունում 85 մլն 32 հազար դրամ արժողությամբ նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով:
««Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ՝ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 մլն 32 հազար ՀՀ դրամ արժեքով: Այն ձեռք է բերվել Երևանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը։
Սրանից հետո «Բարգավաաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը հարց բարձրացրեց, որ այնուամենայնիվ տևական ժամանակ է թե սոցցանցերում, թե մեդիայում ակտիվ քննարկվում է տոնածառի գինը, ինչ գումարներով է այն գնվել. «Այսօր մենք քննարկում ենք «Երևան 2800» մշակութային հիմնադրամից փոխանցման հարցը, բայց կխնդրեի բացել ֆինանսավորման աղբյուրը, այն քաղաքի բյուջեի՞ց է գնվել, վերջնական այդ հարցը պարզենք»։
«Տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ ու ոչ թե խնայվել է ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակեպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ, այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի։ Եղևնին արժի 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերի հավաքածուն արժի 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ։ Թե′ լույսերը, թե′ խաղալիքները հետագայում կարող են օգտագործվել նաև այլ նպատակներով տարբեր վարչական շրջաններում։ Տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ»,- պատասխանեց Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից
- Բաբկեն Պիպոյան. Տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ
- Դավիթ Խաչատրյան. Տարեկան 25 մլն դրամ է ծախսվել հին տոնածառի եղևնիների ձեռքբերման համար
- Ի՞նչ կարելի էր անել նոր տոնածառի համար ծախսված 71 մլն դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան