Տնտեսություն 15:26 21/12/2018 Հայաստան

Ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ, մեծածավալ փոփոխություններ. Արծվիկ Մինասյան

«Դժգույն տասնամյակից հետո, նահանջներից, կորուստներից հետո վերջին ամիսներին մարդկանց մոտ հույս առաջացավ, կարծում եմ, որ  2018 թվականը պատմության մեջ կմնա որպես հույսի վերազարթոնքի տարի»,- այս մասին այսօր «Տնտեսություն. ընթացիկ վիճակը  և տնտեսական հեղափոխության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքվ՝ տնտեսության մեջ վերջին ամիսներին տեղի ունեցածն իր սպասածի շրջանակներում էր: Նա հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ ասել էր՝ 5.5-6 տոկոս տնտեսական աճ ակնկալելն այս տարվա համար շատ լավ թիվ է, քանի որ տնտեսությունում որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում: «Այստեղ պետք է անկեղծ լինենք՝ պետք չէր ակնկալել, որ այս պայմաններում մեծ թռիչք, զարգացում տեղի կունենար թե տնտեսությունում, թե քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանն անդրադառնալով բացասական երևույթներին՝ նշելով, որ  արտաքին առևտրի համամասնության էական փոփոխություն է տեղի ունեցել:  Ըստ նրա՝ երկու տարի առաջ գրանցվել է առաջանցիկ արտահանման աճ, սակայն նախորդ և այս տարի աճը նվազել է, այս տարի ներմուծման տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերին: Նա մտահոգիչ համարեց  նաև գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ մեր տնտեսությունը կրում է և շարունակում է կրել իներցիոն բնույթ, և սպասել, որ այս  կարճ ժամանակում անմիջապես մեծ փոփոխություններ կլինեն, ճիշտ և ազնիվ չէ: «Ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ, մեծածավալ փոփոխություններ: Այլ բան է, թե արդյոք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու այնպիսի հիմքեր և ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  ցուցանիշներին, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, այս պահին ցուցանիշներով առաջնորդվելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ այս փոփոխությունները կարող էին նաև ցնցումներ առաջացնել տնտեսության մեջ: «Այդ ցուցանիշները ֆորմալ բնույթ են կրում, և 5,7% տնտեսական ակտիվության ցուցանիշն այս պահին դեռ ոչինչ չի նշանակում: Մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ տնտեսության քաղաքականությունը պետք է վերանայվի, իսկ երկրի տնտեսական միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման առումով չափազանց կարևոր են երեք հիմնական ուղղությունները` տեխնոլոգիաներ, մասնագիտացում և ֆինանսական ռեսուրսներ:

«Այս երեք ուղղությամբ է, որ ցանկացած կառավարություն պետք է քայլեր իրականացնի: Ցավոք, մենք դեռևս այս երեք ուղղություններով էլ կաղում ենք, մեր աշխատաշուկայի և տնտեսության կապը մնում է շատ ցածր, եթե չասենք` զրոյական: Տնտեսության մեջ տեխնոլոգիական նորամուծությունների առումով ունենք փոքր ձեռքբերումներ, բայց այն մասշտաբայնություն չունի, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը երկրի ներսում, այս մասով էլ, ցավոք, նույնպես դեռևս չենք կարող խոսել ներդրումային մեծ հոսքերի մասին, չնայած ժողովրդական շարժմանն անմիջապես  հաջորդեցին ներդրումներ անելու ցանկություն հայտնողների հեռախոսազանգեր: Վարչապետն էլ հստակ հայտարարություններով  բազմիցս բացառեց մենաշնորհներն ու կոռուպցիան, հովանավորչությունը,  բայց  քանի դեռ դա չի վերածվել ինստիտուցիոնալ համակարգի, ակնկալել, որ մեծ ներդրումներ կլինեն երկրում, առնվազն միամտություն է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝  ինստիտուցիոնալ բարեփոխումը նախևառաջ նշանակում է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում և դրա գործադրում, պետություն-մասնավոր նոր համագործակցության  օրենսդրության ձևավորում, հարկային  օրենսդրության վերանայում, գործարար շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող առանձին կառույցների ձևավորում:

«Դրանք մի կողմից կնպաստեն, որպեսզի չծանրաբեռնվեն մեր` դեռևս ոչ արդյունավետ դատական համակարգը, մյուս կողմից` վստահություն կներշնչեն օտարերկրյա և տեղական ներդրողներին, որ, անկախ նրանից, թե ով է  վարչապետը, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարը, իրենց ներդրումները պաշտպանված կլինեն»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներդրումային քաղաքականության առումով կարևորվում է սուվերեն ներդրումային ֆոնդի անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ֆինանսական շուկան ևս ենթակա է ամբողջական վերանայման. «Բանկային համակարգը օրգանական կապ չունի մեր տնտեսության հետ` զարգացնելու տեսակետից: Այստեղ լուրջ փոփոխությունների կարիք կա»:

Նա նաև նշեց, որ տնտեսական զարգացում, տնտեսական առաջընթաց, առանց շրջակա միջավայրի պահպանության, անհնար է: Սակայն, ըստ նրա, այսօր մի ծայրահեղությունից հայտնվել ենք մեկ այլ ծայրահեղությունում. «Եթե նախկինում բնական ռեսուրսներն, ընդերքն անխնա շահագործվում էր, հիմա եկել ենք մեկ այլ ծայրահեղության՝ ասելով, որ ոչնչի ձեռք չտանք: Այս երկու ծայրահեղություններն էլ տնտեսության զարգացման համար սխալ մոտեցումներ են: Միանշանակ է, որ բնությունը, ընդերքը պետք է օգտագործվի, բայց՝ իր չափով ու կանոններին համապատասխան, այլ ոչ թե գերշահագործում լինի»:

Անդադառնալով քաղաքական փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ինքն այն մարդկանցից չէ՝  անցալի ամեն ինչը սևացնի, ամեն ինչ սև ակնոցներով ներկայացնի: «Եղել են թե ձեռքբերումներ, թե խոշոր բացթողումներ, այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը, այլ սխալ գործընթացներ:  Հուսամ, որ նոր ձևավորվող ԱԺ-ի գոնե 15%-ը կկարողանա արդյունավետ աշխատել, որպեսզի կարողանանք այս մարտահրավերները, որ մեր առջև ծառացած են, լուծել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}