Կոմկուսը մտահոգություն է հայտնում նախարարությունների օպտիմալացման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարություն է տարածել, որտեղ իր խորը մտահոգությունն է հայտնում իշխանությունների կողմից ներկայացված կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
«Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և այդ ապարատում ոչ արդյունավետ աշխատանքի առկայությունը, այնուամենայնիվ ստեղծվում է տպավորություն, որ կառավարությունը այդ խնդիրը փորձում է լուծել մասսայական կրճատումներով: Այդ կրճատումները չեն հանդիսանում արդյունավետության բարձրացման գրավական, ինչը հղի է ծանր սոցիալական հետևանքներով: Համարելով անթույլատրելի չկշռադատված և խորքային վերլուծության չենթարկված քայլերը, անկախ նրանից թե այդ նախարարություններն ինչպես և ինչքանով են կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները կոչ ենք անում կառավարությանը վերանայել օրենքի նախագիծը, ցուցաբերելով խոհեմություն և շրջահայացություն չգնալ շոկային թերապիայի ճանապարհով, որն իր կործանարար հետևանքներն է ունեցել Հայաստանում 90- ականների առաջին կեսին»,- ասված է կոմկուսի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը. ՀՅԴ
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- «Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում». Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյան
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին