Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այս պահին պատրաստում է ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատը։
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է Եվրոպական դատարանի գանգատը, ամբողջությամբ պատրաստ վիճակում է։ Համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Պատկերացնում եք երևի, մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրապակ դատարան»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Ակնկալիքների մասին հարցին ի պատասխան, նշեց, ինչպես դատարան դիմող ցանկացած անձ, իրենք էլ ակնկալիքներ ունեն։
«Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ»,-ասաց նա։
Ալումյանի խոսքով, գործով անցնող մյուս անձինք, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, հետևում են խախտումներով իրականացվող գործընթացներին, ըստ նրա, դրանից հետ չեն ցանկանա գալ ու ընկել իրավական բեսպրիդելի մեջ։
«Եթե ես՝ որպես փաստաբան, զգամ, որ այս գործում ինչ-որ պահից սկսած իսկապես կա ցանկություն ճշմարտությունը բացահայտելու, Ձեզ հետ կհամաձայնեմ, իհարկե, պետք է գան, մասնակցեն։ Ես էլ շահագրգռված եմ, որ Միքայել Հարությունյանը գա, ցուցմունք տա։ Մինչև հիմա որ ես չեմ կարողանում 0038 հրամնաը դնեմ ձեր առջև ու ասեմ, տեսեք, ամիսներ շարունակ, գուցե տարիներ շարունակ ձեր զգացմունքների վրա են խաղում, տեսեք, թե ինչ է։ Բայց հիմա չեմ կարողանում»,-նշեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը։
Ինչ վերաբերում է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մարտի 1-ի զոհերի հետ կապելուն, Ալումյանը նշեց, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում մեծ բազմության, տարբեր հեռուստաընկերությունների առաջ հարգելի վարչապետն ասաց՝ մարտի 1-ի դեպքերը բացահայտված են 100 տոկոսով։
«Դե խնդրեմ, մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ի՞նչ է։ Միայն այն, որ պարոն Քոչարյանին պետք է կալանավորե՞լ։ Բա տասը զոհե՞րը։ Ինչպես նախկինում չեմ տեսել, որ կա այդ տասը զոհերի մեղավորներին հայտնաբերելու ցանկություն, այնպես էլ հիմա, չեմ տեսնում, որ այդ ցանկությունը կա»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին