Իրավունք 12:34 22/12/2018 Հայաստան

Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ընացող ասուլիսում անդրադառնալով թիվ 0038 հրամանի՝ «հուզական դաշտում անընդհատ շոշափելուն», ասաց՝  հրամանը որևէ խնդիր, հակասահմանդրական իրավիճակ ինքն իրենով չի առաջացնում։

«Ընդհակառակը. 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին։ Հստակ տվյալներ են եղել, որ բանակի ներսում աշխատանքներ են տարվում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ, նրանք էլ մասնակցեն այդ քաղաքական պրոցեսներին։ Հստակ կարող եմ ասել, ու երբ դուք էլ դրա ամբողջ տեքստը կունենաք, դուք էլ կհամոզվեք,  0038 հրամանը որևէ հակասահմանդրական կամ հակաօրինական իրավիճակ չի ստեղծել, որևէ բացասական արդյունքներ չի առաջացրել։ Եվ դուք հստակ պետք է պատկերացնեք, որ թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն»,-ասաց Ալումյանը։

Այս առումով նա առաջարկեց դիտարկել 2008-ի այդ օրերի խրոնոլագիան՝ փետրվարի 19-ին կայացել են ընտրություններ, փետրվարի 20-ին, 21-ին ներկայացվել են նախանական արդյունքները, որից հետո պարտված թեկնածուն իր համախոհների ու շատ-շատ մարդկանց հետ միասին  դուրս են եկել Ազատության հրապարակ։

«Այդ թեկնածուն հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում և պետք է կազմաքանդել ռեժիմը, այսինքն, 2008, 2009 և հետագայում գոյություն ունեցող իշխանությունները։ Այդ ամենը նա արել է՝ զուգահեռաբար դիմելով ՍԴ։ Ցույցերը տևել են օրեր շարունակ, և որևէ մեկը մինչև մարտի 1-ը չի խոչընդոտել դրանց իրականացմանը։ Բայց հետզհետե սկսել են ստացվել շատ մտահոգիչ տեղեկություններ, որոշ մարդիկ փորձում են այնպես անել, որ բանակը ներքաշեն այս գործընթացներում, որ զինվորականները գան հրապարակ ու իրեն զենքը շրջեն
իշխանությունների դեմ։ Հիմա տեսեք խնդիրը, կան նման տվյալներ, կան պաշտպանության երկու փոխնախարարներ, որոնք բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, կա գործող զինվորական դատախազ, որ ցույց է  անում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ԵԿՄ-ում անընդհատ,  գիշեր-ցերեկ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, միանալ ցուցարարներին խորագրով, դրա հետ մեկտեղ ստացվում են օպերատիվ տվյալներ, որ որոշ զորամասերում անձնակազմի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի գան ու միանան ցուցարարներին։ Պատահականությո˚ւն էր, թե˚ ինչ, չգիտեմ, վերջերս այդ խռովարար փոխնախարարներից մեկը՝ Մելքոնյանը հարցազրույցում ասաց, որ այդ օրերին հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ է եղել անցնել ցուցարարների կողմը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ կարող էր նշանակել։ Համենայն դեպս նման վտանգ կար։ 0038 հրամանի նպատակն էր նման զարգացումներ թույլ չտալ։ Այդ հրամանն իր դերը կատարել է, իր նպատակին ծառայել է։ Հրամանը մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունի, ես ուզում եմ, որ դա հստակ լինի բոլորի համար»,-ասաց Ալումյանը։

Հարցին, արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահը տեղյակ է եղել հրամանաից, փաստաբանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը հրամանին ծանոթացել է այս քննության ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ նա փորձում է իրեն հեռացնել այդ հրամանից։ Ուղղակի ուզում է բացատրել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ Երբ նա ծանոթացավայդ հրամանին, ֆիքսեց, շատ նորմալ հրաման է, և որևէ արտառոց բան չկա այնտեղ։ Ուղղակի նման ընթացակարգ չկար, որ պաշտպանության նախարարը հրաման արձակեր, ապա ուղարկեր ՀՀ նախագահին՝ հաստատման կամ հավանության։ Այդպիսի բան չկա։ Պարոն Քոչարյանն ասաց, շատ պարզ կարելի է ստուգել նախագահական ելք ու մուտք եղած ցուցակից, որովհետև նախագահական չի կարող փաստաթուղք մտնել առանց համապատասխան գրանցման, և մարդ չի կարող մտնել առանց համապատասխան գրանցման։ Ամեն ինչ շատ հեշտ կարելիէ  ստուգել։ Պարոն Քոչարյանին Միքայել Հարությունյանը զանգով տեղեկացրել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները, որ բանակի ներքաշումը էս պրոցեսներին կանխվի։ Թե ինչ միջոցներ են եղել, այդ պահին չի քննարկվել»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}