Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ չգիտի՝ ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել:
«Դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել։ Երբ որ ես ասում եմ, որ դատարանների գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե դատարանն ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել։ Երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք, միևնույն է , էլի չեմ հայտնի։ Իմ կարծիքն այն է, որ քրեական գործի նախաքննությունն ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի և դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասաց Փաշինյանը:
Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Էջմիածնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման՝ Փաշինյանը նշեց, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ դատարանի որոշումն իր համար անակնկալ է եղել:
Հարակից հրապարակումներ`
- «Ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն» (Լրացված)
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան