Թռչնաբույծների միությունը հերքում է սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին լուրերը
Թռչնաբույծների միությունը հայտնում է, թե անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին:
Միությունն այսօր տարածած հայտարարությով պաշտոնապես հերքում է նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների):
«Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:
Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները»,- ասված է հայտարարության մեջ։