Ինքնահրկիզված կինը գլխուղեղի խանգարումներ ունի
Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման դիմած 86-ամյա կինը՝ Ռիմա Գրիգորյանը շարունակում է մնալ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Բաժանմունքից կնոջ առողջական վիճակի մասին հրաժարվեցին հեռախոսով տեղեկություններ տրամադրել, բաժանմունքի վարիչն է արգելել։ Միայն ասացին, կինը կարողանում է խոսել։
«Հիվանդն ունի գլխուղեղի, խոսքի խանգարումներ։ Խոսում է, բայց ճիշտ բաներ չի ասում, բժշկական լեզվով ասած, էնցեֆելոպատիա է»,-ասացին բաժանմունքից։
Հիշեցնենք, որ կինը ինքնահրկիզման փորձ էր կատարել դեկտեմբերի 20-ի երեկոյան։ Նա Կոտայքի մարզի բնակիչ է։ Թե որն է եղել ինքնահրկիզմամբ ինքնասպանություն գործելու մտադրության պատճառը, առայժմ հայտնի չէ։
Ոստիկանության պաշտոնական կայքում դեպքին հետևած իրավական գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չկա։
ԱԻՆ-ը վերջին մեկ օրում ինքնասպանության փորձի ևս երկու դեպք է ներկայացրել։
Դրանից մեկի համաձայն, երեկ երեկոյան քաղաքացին Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում փորձել էր մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ա. Ա.-ի (1968 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Գրեթե միաժամանակ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի 24-ամյա բնակիչը սպառնում է պատուհանից ցած նետվել:
Քաղաքացիների բանակցության արդյունքում Ա. Մ.-ն դուրս է եկել բնակարանից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս դաստակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում