Մադրիդի դատարանը Ռոնալդուի հետ կապված որոշումը հունվարին կկայացնի
Մադրիդի դատարանը «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդոյի՝ հարկերից խուսափելու գործի մասին որոշոմ կկայացնի հունվարի 21-ին։ Նիստին պետք է ներկա լինի ինքը պորտուգալացին, որը նախկինում Իսպանիայի հարկային մարմինների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։
«Սպորտ-էքսպրես»-ի փոխանցմամբ՝ նա 18,8 մլն եվրոյի տուգանք պետք էվճարի, ինչպես նաև դատապարտվելու է երկու տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն:
Իսպանիայի հարկային մարմինը մեղադրել է 2011-ից մինչև 2014 թվականները եկամուտները թաքցնելու մեջ երբ նա հայտնվել է «Ռեալում»: Նա այդ ժամանակահատվածում հայտարարագրել է 11.5 մլն եվրո, իսկ իրականում այդ գումարը կազմել է 43 մլն: Նախկին պայմանավորվածության համաձայն՝ նա հարկային մարմնին արդեն վճարել է 13.5 մլն եվրո:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն ցանկացել է հեռանալ «Ռեալից» դեռ անցած ձմեռ
- Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
- Ռոնալդուն համեմատել է «Ռեալն» ու «Յուվենտուսը»
- Ռոնալդուն 100-րդ հաղթանակն է տոնել ՉԼ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան