ՕԵԿ. Լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով
«Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իր մտահոգությունն է հայտնում հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման և դրանք գերատեսչական մարմիններ դարձնելու վերաբերյալ։
ՕԵԿ քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ ասված է. «Պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։ Եթե դրանք ժամանակին անփույթ կառավարման պատճառով չեն կարողացել իրենց առջև դրված առաքելությունը իրականացնել, դեռևս չի արդարացնում այն միտքը, որ այդ կառույցները անպայման պետք է լուծարվեն։ Վերջինիս այլընտրանքը մենք համարում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ճիշտ գնահատման ուղիների սահմանումը՝ յուրաքանչյուրի ունակություններին և կարողություններին համապատասխան։
Կառավարման ոլորտում այս տրամաբանությունը պետք է ելակետ դառնա, այլ ոչ թե խնդրից կամայականորեն հրաժարվելու, դրա լուծումը անտեսելու և սոցիալական մարտահրավերներին, արտագաղթին ու գործազրկությանը ընդառաջ նոր աշխատատեղեր կրճատելու գործելաոճը։
Կարծում ենք, որ խիստ հիմնավորված փաստարկներով, առանց ավելորդ շտապողականության և հանրության լայն շրջանակների հետ քննարկման պայմաններում է միայն կարելի այս հույժ կարևոր որոշումները կայացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմկուսը մտահոգություն է հայտնում նախարարությունների օպտիմալացման նախագծի վերաբերյալ
- Վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը. ՀՅԴ
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- «Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում». Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյան
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան