Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
«Քրեական վերաքննիչ դատարանում և դատավորի ընտրությունը, և դատավարության ամբողջ ընթացքը, և դատավորի կողմից կայացարծա որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ և ակնհայտ խախտումներով»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Փաստաբանը մանրամասնեց, ոչ դատավարը, ոչ քննիչը, ոչ էլ դատախազը չունեն պատասխաններ պաշտպանական կողմի ներկայացրած հակափաստարկներին։
«Դատավորը գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ հակափաստարկներին և չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք պարզապես գոյություն չեն ունեցել»,-ասաց նա։
Ալումյանի ներկայացմամբ, իսկ այն փաստարկներին, որոնք դատավորն անդրադարձել է, կամ ճիշտ չի ընկալել դրանք, հետևաբար հակափաստարկներն էլ փաստարակների հետ կապ չունեն, կամ էլ ճչիշտ է ընկալել ու չի կարողացել ճիշտ ներկայացնել դրան, բավարարվել է «ճշմարտանման ու որևէ իմաստ չպարունակող նախադասություններով»։
«Եղել է խայտառակ դատավարություն, որոշումը կայացվել է խայտառակ ու աննախադեպ խախտումներով»,-ասաց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը։
Ալումյանը հիշեցրեց՝ իրենք ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, քանի որ նախ չկար վիճակահանության արձանագրություն, ապա վիճակահանությամբ դատավորին որոշելը սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ։ Սա էլ իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում է։
«Դատավորին փորձեց բացարկ հայտնել նաև քննիչը, նա կարծիք հայտնեց, որ գործն այդ դատավորի համար բավականաչափ բարդ է և դատավորին ակնարկեց, որ իր ուժերից վեր կլինի այս գործով օրինական որոշում կայացնելը։ Դատավորն իրեն համարեց վիրավորված քննիչի ակնարկներից ու բացարկը չքննարկեց։ Բայց հիմա տեսնում եք, որ ավելի լավ կլիներ, եթե քննարկեր»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, դեկտեմբերի 7-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քոչարյանի փաստաբանները դատարանի որոշումը որակեցին քաղաքական։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է