Լիլիթ Գալստյան. «Էս բազմաշերտ անբարոյականությանը ոնց է դիմանում Միածնի Սրբազան տարածքը»
Կալանքից ազատված Մանվել Գրիգորյանի ճանապարհը փակած էջմիածինցիներին միացել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ առավել հայտնի Ճոյտ մականունով։ Նա Գրիգորյանին «որակեց լեշ, սատկած դև», խորհուրդ տվեց ինքնահրկիզվել։
Այս խոսքերը Դաշնակցական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանին հիշեցրել են Հակոբյանի՝ նախկինում կատարած հանցագործությունները։
«Փրփրադեզ կրքով ու անկոտրում հեղափոխականի պաթոսով Մանվել Գրիգորյանին ինքնահրկիզվելու հորդոր է հնչեցնում նախկին պատգամավոր, «ռեժիսոր ու պրոդյուսեր» Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով ընդամենը մի քանի տարի առաջ մեղադրվեց ապօրինի ձեռնարկատիրության, հարկային պարտավորություններից խուսափելու և պետութանը հասցրած խոշոր վնասի համար․․․ Նրա այլ արկածների մասին կլռեմ։
Մենք՝ հեչ․․․ժողովրդի հիշողությունը կարճ է, ցորենը որոմից զատելու իմաստնությունը՝ մթագնած։ Հանկարծ Մանվել Գրիգորյանին որոմի տիրույթում չտեղակայեք․ գիրս իր մասին չէ։ Պարզապես մտածում եմ՝ էս բազմաշերտ անբարոյականությանը ոնց է դիմանում Միածնի Սրբազան տարածքը։
Տեր, Ողորմեա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն» (Լրացված)
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է