
Փաստաբան. Քոչարյանը ցուցմունք չի տվել ու չի էլ տա
«Պարոն Քոչարյանը դեռ ցուցմունք չի տվել ու չի էլ տա, քանի դեռ գործը գտնվում է մի մարմնում, որի ղեկավարն այդպիսի հեռախոսային խոսակցություններ է ունեցել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ գործը, որով որպես մեղադրյալ անցնում է Քոչարյանը, քննում է Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսված խոսակցությունն էլ նկատի ունի փաստաբանը։
«Երբ Քոչարյանը ցուցմունք տա, կտեսնենք, ինչ է ասում։ Բայց ես այսօր կարծում եմ, որ այս գործն ուղիղ ուղղորդվում է, սկզբում գործի սցենարն է գրվել, ապա դրա տակ սկսել են հարամարեցվել ապացույցները։ Մարտի 1-ի գործը դարձել է գործիք։ Միակ ողբերգությունը էդ գործի, որ ունենք տասը զոհ։ Այսօր գործը քննողներին չի հետաքրքում»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ