«Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
Ֆրանսիայում այսօր վեցերորդ բողոքի ակցիան կանցկացնեն «դեղին ժիլետավորները»։ «Իզվեստիա»-ն գրում է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը անվտանգությունը պահպանելու համար տրամադրել է չորս հազար աշխատակից։
Միայն Փարիզում անվտանգությունը կապահովի իրավապահ մարմինների 1225 աշխատակից։ Անօրինական գործողությունները կանխելու համար իշխանությունները պատրաստ կլինեն օգտագործել հատուկ տեխնիկա, այդ թվում `զրահապատ մեքենաներ:
Աղբյուրը գրում է՝ երեկ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի «Ազգային միություն» կուսակցությունը կարող է մայիսի 2019-ին անցկացվելիք Եվրախորհրդարանի ընտրություններին թեկնածուների ցուցակներում ներառի նաև «դեղին բաճկոնների« ցուցարարներից:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Ֆրանսիայում կսվել է նոյեմբերի կեսերից, իշխանությունների կողմից բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացման մտադրության պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում մոբիլիզացվել է գրեթե 70 հազար ոստիկան
- Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով Եգիպտոսն արգելել է «դեղին ժիլետների» վաճառքը
- Մակրոնը Ֆրանսիայում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել
- Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1700-ը
- Մակրոնը դիմել է Ֆրանսիայի արհմիություններին` երկրում բողոքների ֆոնի վրա
- Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին