Քաղաքական 16:03 22/12/2018 Հայաստան

«Ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն» (Լրացված)

Քիչ առաջ Երևան-Արմավիր ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպման եկավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Հավաքվածները քաղաքապետին ասացին, որ դատավորը նախ պետք է իրենց պատասխան տա՝ ինչու է Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել։

«Մենք մեր քաղաքացիական անհնազանդությունն ենք արտահայտելու այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի գիտակցել, որ 25 միլիոնի դիմաց բաց չեն թողնում հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն։ Դա օրենքի տառին դեմ է»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։

Դիանա Գասպարյանն իր հերթին նշեց, որ էջմիածինցիների բողոքի ձայնը հասել է կառավարությանը։

«Նախ, երբ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց,ես տեղեկություն ունեի, որ նա Էջմիածին չի մտնելու։ Այսինքն՝ այսպես թե այնպես, շրջանցիկ ճանապարհով նրան ուղեկցել են իր ամառանոց։ Հիմա ես վերահաստատում եմ, որ ամեն դեպքում քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ իրենք կայացնեն, բայց ուզում եմ հասկանալ՝ բողոքի հասցեատերն ով է։ Ասացիք, որ ուզում եք՝ դատավորը գա, պատասխան տա։ Միգուցե ճիշտ է այս ամենը քաղաքից տեղափոխե՞լ։ Միգուցե մե՞նք գնանք։ Ես ձեր վրդովմունքը հասկանում եմ, գիտեմ էջմիածինցիների վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

Միաժամանակ, ուզում եմ հավաստիացնել, որ Մանվել Գրիգորյանն այսօր Էջմիածնում գործոն չէ, նա որևէ բանով չի տարբերվում մյուս էջմիածինցիներից՝ իր ազդեցության մակարդակով և լծակներով»,- ներկաներին հավաստիացրեց քաղաքապետը։

Նրանցից մեկը պատասխանեց, որ երկուշաբթի անպայման գնալու են Արդարադատության նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։

«Պահանջում ենք Մանվել Գրիգորյանին կոչումից զրկել, նա ազատության մեջ չպետք է լինի։ Ժողովուրդն ինքնաբուխ իր դիրքորոշումն է  հայտնում, պետության համար ամենակարևորն իրավապահանջ քաղաքացին է։ Մենք ճնշում ենք գործադրելու արդարադատության վրա, որպեսզի նա ճիշտ աշխատի»,- ասաց քաղաքացին։

Դիանա Գասպարյանը ակցիա իրականացնողներից հետաքրրքվեց ՝ արդյոք մտադիր են ամբողջ օ՞րը փակ պահել Էջմիածնի մուտքը, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները բացասական պատասխան հնչեցրեցին՝ նշելով, որ ճանապարհը փակ են պահելու մի որոշ ժամանակահատված։

13.06

Ցուցարարների հետ փողոցում գտնվող նախկին պատգամավոր  Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց՝ ժողովուրդը ցանկանում է, որ Մանվել Գրիգորյանն իր կատարած արարքների համար դատապարտվի։ «Հանրությունը նրան մերժում է և ցանկանում է այդ մարդուն դուրս շպրտել քաղաքից։ Ես միշտ ասել եմ՝ նա սատկած դև է, լեշ է։ Հիմա ավելի լավ ա՝ Մանվելը էթա, մի հատ բահ վեկալի, փոս փորի ու թաղվի, ավելի շուտ կներվի, եթե ինքն ինքնասպանություն գործի, քան թե ժողովուրդն այսօր նրան մերժում ա։ Այո, կոչ եմ անում, շատ լավ կլինի, որ ինքնահրկիզվի, և մարդիկ գնան, զբաղվեն  իրենց  Նոր տարով: Ժողովրդի դատաստանն  ավելի մեծ է, քան ինչ-որ դատավորի կայացրած որոշումը։ Դատարանները չեն արտահայտում ժողովրդի կարծիքը, ժողովուրդը համաձայն  չէ դատարանի կայացրած որոշմանը։ Բանտերում հազարավոր մարդիկ են գտնվում, որ հիվանդ են, թող դռները բացեն և բոլորին բաց թողնեն։ Թույլ չենք տալու էջմիածինցիներով, դուրս ենք շպրտելու նրան։ Այսօրվա ակցիան նրան է ուղղված, որ պարոն Փաշինյանին օգնենք դուրս շպրտել կոռումպացված դատավորներին»,- ասաց նա։

Հակոբ Հակոբյանի խոսքով, շատ մարդիկ, անմեղ լինելով, այս տարիների ընթացքում դատապարտվել են, մինչդեռ պետք է դատապարտվեին Գրիգորյանի՝ իրավամբ հանցանք գործած  մերձավորները։

«Մանվելն ազդում էր քննության վրա, չի եղել այդ արդարությունը»,- ասաց նախկի պատգամավորը։

Քաղաքապետը ներկաներին հորդորեց հանգստյան օրերին զսպվածություն և հանդարտություն դրսևորել՝ սպասելով պատկան մարմինների հնարավոր պարզաբանումներին։
Լրագրողների հետ զրույցում էլ Դիանա Գասպարյանը նշեց, որ ինքն ակցիայի մասնակից չէ, իր աշխատանք իրեն թույլ չի տալիս բացակայել քաղաքապետարանից։ «Ես ակցիային չեմ մասնակցում, որովհետև քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում»,- շեշտեց նա։




15:56
Ավելի ուշ ցուցարարների մոտ ժամանած ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը ևս հորդորեց ճանապարհը բացել՝ նշելով, որ նրանք խանգարում են մյուսների ազատ տեղաշարժին:

«Ընկերը եկել է, ասում է՝ կինս վատացել է, չեմ կարողանում գնալ, ո՞նց ենք անում: Դրանով այլ մարդկանց իրավունքներ եք խախտում։ Խնդրում եմ՝  ճանապարհը բացենք, գնանք նստենք զրուցենք»,-ասաց նա: 

Ցուցարարներն այնուամենայնիվ չբացեցեին ճանապարհը:

«Այսօր գողին, հանցագործին ազատ են արձակել, համ տուշենկեքը գողանա, համ ազատության մե՞ջ լինի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարները շարունակեցին պնդել, որ ազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը շրջապատի համար վտանգ է ներկայացնում:

Փոխոստիկանապետն իր հերթին նշեց, որ վերջինս ոստիկանության հսկողության տակ է և ոչինչ չի կարող անել:

Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյան էլ հարցրեց, թե Գրիգորյանի մերձավոր շրջապատին և՞ս վերահսկում են:

«Ոստիկանությունը չի թողնի որևէ տեսակի իրավախախտում կատարվի»,-հավաստիացրեց Կիրակոսյանը՝ կրկին խնդրեց, որ ցուցարարները բացեն ճանապարհը: Նրանք, սակայն, հայտարարեցին, որ ճանապարհը չեն բացելու։

16:10

Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն ավելի ուշ հայտարարեց, որ ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն՝ հույս ունենալով, որ մինչև Նոր տարի Մանվել Գրիգորյանը կձերբակալվի։

Փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը պատրաստ է 10 ցուցարարի ընդունել։

Կազմակերպիչները տեղում որոշեցին՝ ովքեր են ներկայանալու Օսիպյանի հետ հանդիպմանը և ուղևորվեցին Երևան։

Լրագրողների հետ զրույցում էլ Աղասի Կիրակոսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ոստիկանապետի պաշտոնակատարի մոտ քննարկում-հանդիպում է նախատեսվում։
Փոխոստիկանապետի հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին ցրվել՝ ճանապարհի բանուկ հատվածից հեռացնելով նաև իրենց ավտոմեքենաները



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}