Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունն այսօր առավոտյան նախ՝ բողոքի ակցիա իրականացրեց արդարադատության նախարարության շենքի դիմաց: Այս պահին նրանք Գլխավոր դատախազության շենքի դիմաց են, պահանջում են, որ Արթուր Դավթյանն իջնի ու հանդիպի իրենց հետ, լսի իրենց պահանջը, պատասխանի իրենց հարցերին։
Դավթյանին ակցիայի մասնակիցները 20 րոպե ժամանակ տվեցին, հակառակ դեպքում Էջմիածնում տարբեր խմբեր փակելու են ճանապարհները։
«Ես վստահ եմ, որ Փաշինյանը մեզ այս պահին հետևում է ու լսում։ Երեկ նա էլ հայտարարեց՝ ժողովուրդն ինչ անում է, իրավաչափ է ու օրինաչափ»,-հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։
Դատախազը նշված ժամանակում չիջավ ցուցարարների հետ հանդիպման, Արթուր Դավթյանի հետ հանդիպում կազմակերպելու համար բանակցելու իջած աշխատակցին ակցիայի անդամները մերժեցին։
«Մենք դատախազին ենք պահանջում, մենք նրա տեղակալներին էլ ենք ճանաչում, մեր պահանջն ուղղված է գլխավոր դատախազին։ Եթե նա չի իջնում, ուրեմն մեզ արհամարում է։ Թող գա դատախազն ասի այն, ինչ պիտի ասեր նրա տեղակալը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Լիլիթ Գալստյան. «Էս բազմաշերտ անբարոյականությանը ոնց է դիմանում Միածնի Սրբազան տարածքը»
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան