Կքննարկենք, կհասկանանք. «Լույսի» անդամը՝ Երևանի բյուջեին քվեարկելու մասին
Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում քննարկվելու է մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմակցության անդամ Արման Աբովյանի կանխատեսմամբ, նիստը բավական բուռն է լինելու՝ հաշվի առնելով, որ բյուջեի նախագիծն արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել։ Վերջինս լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել էր, որ միայն վաղվա քնարկումներից հետո պարզ կլինի՝ իրենց խմբակցությունը կողմ, թե դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։
Տեղեկանալու՝ ինչպե՞ս է պատրաստվում բյուջեին քվեարկել Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, Panorama.am-ի թղթակիցը խոսեց խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից՝ ինչպես ավագանին կարձագանքի իրենց առաջարկներին։
«Կքննարկենք, կհասկանանք։ Կդիտարկենք մեր առաջարկներին տրված պատասխանները, դրանց նպատակահարմարությունը և կհասկանանք։ Հիմա չեմ կարող ասել, որովհետև դեռ խմբակցության նիստ չենք ունեցել, և այդ մասով դեռ քննարկում չունենք»,- աաց Անի Սամսոնյանը։
Նա հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությունը վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնել է Երևանի բյուջեի շուրջ իր մտահոգությունների մասին։ Խոսքը վերաբերում է տրանսպորտի, կանաչապատման, վերելակների, փողոցային լուսավորության ծախսերի կրճատումներին։
«Վաղը մեր դիրքորոշումը հայտնի կդառնա բոլորին»,- ասաց ավագանու անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու վաղվա նիստը բավական բուռն է լինելու. Արման Աբովյան
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան
- Ձեզ սխալ են զեկուցում. Բաբկեն Պիպոյանը՝ Հայկ Մարությանին
- Տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին. Սարգսյան
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները