Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ի երեկոյան ինքնահրկզման դիմած, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխած 86-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Մահվան մասին հաղորդում հիվանդանոցից ոստիկանությունը ստացել է երեկ՝ ժամը 15։20-ին։
«Հետաքննություն է իրականացվում։ Համապատասխան փորձաքննություններ են նշանակվել»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Թե ինչու է կինը նման քայլի դիմել, այս պահին հստակ չէ։ Ավելի վաղ հիվանդանոցից Panorama.am-ին հայտնել էին, որ կինը խոսում է, սակայն նրա մոտ առկա է էնցեֆելոպատիա։