Ոստիկանությունը տեղյակ է՝ Փաշինյանի գլուխը չկա
Վանաձոր-Գյումրի ճանապարհին Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը կոտրել են, տարել։ Լուսանկարը հրապարակվել է սոցցանվերում։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին, քանդակը կոտրելու վերաբերյալ հաղորդում չեն ստացել։
«Հրապարակումներին ծանոթ ենք, ուսումնասիրում ենք, միևնույն ժամանակ, ասեմ, որ հաղորդում չենք ստացել»,-ասացին հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, ավելի վաղ կոտրել էին քանդակի ոտքը։
Բրոնզագույն քանդակի հեղինակն անհայտ է, այն կոչվում է «Իմ քայլը» և խորհրդանշում է Նիկոլ
Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը: Քանդակն ամենասկզբում այս տեսքն ուներ։