Քադդաֆիի որդին օգնություն է խնդրել Պուտինից
2011 թվականին գահընկեց արված Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի որդին Ռուսաստանից քաղաքական աջակցություն է խնդրել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 46-ամյա Սաիֆ ալ-Իսլամը, որը վերջերս է համաներմամբ ազատվել բանտից, դեկտեմբերի սկզբին իր ներկայացուցչին ուղարկել է հանդիպելու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ:
Ներկայացուցիչը ռուս դիվանագետին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը: Դրանում Քադդաֆիի որդին ողջունում է Պուտինին ու ՌԴ կառավարությունը, ներկայացնում է Լիբիայի իրավիճակի իր տեսլականը և խնդրում է աջակցել իր քաղաքական հավակնությունները:
Ավելի վաղ Քադդաֆի-կրտսերը տեսակապով արդեն շփվել էր ՌԴ ներկայացուցիչների հետ: Նա պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Լիբիայում 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները