Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ է հանդիպել Ամալյա Եղոյանը
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս հանդիպման խորագիրն է եղել «Հայկական ստարտափների ներկան և ապագան», բանախոսը՝ Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը, ով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում համակարգել է ՏՏ ոլորտը։ Ամալյա Եղոյանը երկար տարիներ ղեկավարել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Նա մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում։
Հանդիպման ընթացքում խոսվել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությունների, առկա առավելությունների և բացթողումների մասին։ Ամփոփվել է 2018 թ-ը, որը մասնակիցների կողմից գնահատվել է չափազանց հաջող, անդրադարձ է եղել նաև 2019 թ-ի սպասումներին։
«ՏՏ ոլորտում 2018-ն իրականում շատ բուռն էր։ Ստարտափ էկոհամակարգի մասին խոսելիս շատ ուրախ եմ նշել, որ այն ոչ միայն Երևանով է սահմանափակվում, այլև մենք զարգացում և առաջընթաց ունենք նաև մարզերում»,- ամփոփելով տարին՝ նշել է Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը
«Այսօր ամփոփեցինք տարին և խոսեցինք ապագայի սպասելիքների մասին։ Starthub-ը, որպես նախագիծ, նույնպես ամփոփում է տարին և կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մենք դարձանք հայկական ստարտափ էկոհամակարգի նկատելի բաղադրիչներից մեկը։ Starthub-ի առաջնային նպատակը ստարտափների տեղեկատվական աջակցությունն է, ինչ էլ մեծ սիրով անում ենք մեր starthub.am կայքի և Starthub Offline հարթակի միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում Beeline-ին և Starthub-ի թիմին, համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կշարունակենք այս նախագիծը», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
«Beeline-ը ստարտափների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, և այդ շարքում Starthub-ը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ամփոփ տեղեկատվություն է ապահովում ոլորտի բոլոր մասնակիցների համար՝ թե ստարտափների, թե ներդրողների։ Իսկ այսօրվա նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կարևորագույն հարցերը ոլորտի փորձագետների հետ և մշտապես թարմ ու արդիական խնդիրներ լուսաբանել հարթակում, որպեսզի հայկական էկոհամակարգը էլ ավելի զարգանա և առողջանա», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմը ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
- Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
- Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան